Վրաստանում ադրբեջանցի աշակերտուհուն արգելել են հիջաբով դպրոց հաճախել![]() 28 սեպտեմբերի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Վրացական Թելավի շրջանի ադրբեջանաբնակ Գարաջալա գյուղում դպրոցի տնօրենը թույլ չի տվել հիջաբով 7-րդ դասարանի աշակերտուհուն դպրոց մտնել: Աղջկա հայրը՝ Թաիր Աստանովը մեղադրել է դպրոցի ղեկավարությանը դավանանքի ազատությունը սահմանափակելու մեջ և կոչ է արել Վրաստանի կրթության նախարարությանն իր վերաբերմունքը հայտնել տվյալ հարցի նկատմամբ: Աստանովն արդեն իսկ դիմել է Թելավիի ռեսուրսների կենտրոն: Իսկ դպրոցի տնօրենն ասել է, որ հիջաբ կրելու արգելքը սահմանված է դպրոց հաճախելու կանոնների հիման վրա, գրում է ԱՊԱ-ն: Վրաստանի խորհրդարանի կրթության հարցերի կոմիտեի նախագահ Մարիամ Ջաշին անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ դպրոցը պետք է անջատված լինի կրոնից: Վերջին տարիներին Վրաստանի միջնակարգ դպրոցներում մի քանի միջադեպ է գրանցվել հիջաբի հետ կապված: Այդ միջադեպերի առնչությամբ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է կրթության նախարարություն՝ կոչ անելով ապահովել կրոնական պատկանելությունն արտահայտելու աշակերտների իրավունքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |