Գյումրեցի նկարիչը՝ Կաննի ժամանակակից արվեստի ցուցահանդեսի մրցանակակիր

Գյումրեցի նկարիչը՝ Կաննի ժամանակակից արվեստի ցուցահանդեսի մրցանակակիր

PanARMENIAN.Net - Գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանն արժանացել է Կաննի ժամանակակից արվեստի ցուցահանդեսի «Նոր տաղանդ և ստեղծագործ միտք» մրցանակին: Ցուցահանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-26-ը: Կաննում ներկայացվել է Ավետիսյանի 15 աշխատանք, որոնք կատարվել են սարդոստայնի միջոցով, գրում է Rusarminfo-ն:

Ցուցահանդեսին մասնակցելու հրավերը պատահական է ստացվել՝ կազմակերպիչներից մեկը տեսել է Անդրանիկ Ավետիսյանի աշխատանքների լուսանկարները ֆեյսբուքում և հրավիրել է մասնակցելու:

Կաննի ցուցահանդեսն առաջին հարթակն է դարձել, որտեղ ներկայացվել են Ավետիսյանի աշխատանքները: Հայաստանում նա երբեք չի ցուցադրվել: 2012-ին Անդրանիկ Ավետիսյանը եղել է Գյումրիի քաղաքապետի թեկնածու:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---