Աստղադիտում՝ Գառնիի տաճարում![]() 28 սեպտեմբերի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին` ժամը 19:30-21:30-ին,Գառնիիհեթանոսական տաճար այցելողները կկարողանան մասնակցել աստղադիտում-միջոցառմանը: Այն կազմակերպվում է Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որն անցնում է «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո: Կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի հետ համատեղ: Աստղադիտումն անվճար կլինի բոլորի համար։ Մասնակիցները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան բարձրակարգ աստղադիտակներով դիտել երկնային մարմիններ: Հետաքրքրվողները կստանան տեղեկություններ տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների վերաբերյալ, կծանոթանան տարբեր աստղադիտակների կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին: «Եկեք ընտանիքով և ձեզ հետ բերեք ձեր փոքրիկներին, նրանք ամենաշատն են հաճույք ստանում»,- ասվում է կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ: Տրանսպորտային միջոց չի տրամադրվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |