Ադրբեջանցի խորհրդարանականները հրաժարվում են հայ գործընկերների հետ հանդիպումից 8 փետրվարի 2008 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովների նախագահները չեն ընդունել ադրբեջանցի եւ հայ պատգամավորների մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված կոնֆերանս անցկացնելու վերաբերյալ առաջարկը: Այդ մասին հայտարարել է Միլի մեջլիսի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան: «Մենք ասել ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայացնող պատգամավորները բազմիցս են հանդիպել: Սակայն այդ հանդիպումներն անարդյունավետ են եղել: Ուստի նոր հանդիպում հայ պատգամավորների հետ անհնար է»,-ասել է նա: Ասլանովան ընդգծել է, որ քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը, որեւէ համագործակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ անհնար է: Այցով Բաքվում գտնվող Եվրոպայի Խորհրդի խորհրադարանական վեհաժողովի` ԵԽԽՎ ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը ուրբաթ օրը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովների ղեկավարների հետ: Հանդիպմանը լորդ Ռասել Ջոնսթոնը առաջարկել է կոնֆերանս կազմակերպել ադրբեջանցի եւ հայ պատգամավորների մասնակցությամբ: Ջոնսթոնն ասել է թե տարածաշրջան իր այցելության հիմնական նպատակը կողմերի դիրքորոշումների ճշտումն է` ղարաբաղյան հակամարտության գծով ենթակոմիտեի աշխատանքը շարունակելու, ինչպես նաեւ ադրբեջանցի եւ հայ պատգամավորների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: «Եվրոպայի Խորհուրդը չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Տարածաշրջան կատարած այցերի նպատակն է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ կողմերի միջեւ երկխոսություն հաստատելու համար պայմանների ստեղծումը»,-նշել է Ջոնսթոնը, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |