3G-ով Nokia 3310-ը պաշտոնապես թողարկվել է![]() 28 սեպտեմբերի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - HMD Global ընկերությունը ներկայացրել է երրորդ սերնդի բջջային կապի հնարավորությամբ Nokia 3310-ի տարբերակը: Ի սկզբանե լեգենդար Nokia 3310-ի նոր թողարկումը ներկայացվեց 2017-ի փետրվարին MWC ցուցահանդեսում, սակայն այդ մոդելը կարող էր աշատել միայն 2G ցանցերում: Այժմ այդ թերացումը շտկվում է: Բացի այդ, Nokia 3310 3G-ը աչքի է ընկնում կոճակների միջև ավելի մեծ տարածությամբ՝ հարմարավետության համար, և ունի 2 նոր գունային երանգ, գրում է Ferra.ru-ն: Հեռախոսն ունի 2,4-դյույմանոց դիսփլեյ QVGA թողունակությամբ (320 х 240 պիկսել), 2-մեգապիկսելանոց տեսախցիկ, սլոթ microSD ձևաչափի քարտերի համար, Bluetooth հնարավորություն և 1200 մԱժ մարտկոց: Nokia 3310 3G հեռախոսը հասանելի կդառնա հոկտեմբերի կեսից՝ 69 եվրո մանրածախ գնով: Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |