Forbes. 5 հայ գործարարի ընկերությունները ՌԴ խոշորագույնների թվում են![]() 29 սեպտեմբերի 2017 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր Forbes-ը հրապարակել է «Ռուսաստանի 2017թ. 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» ցանկը, որտեղ ընգրկվել են նաև ռուսաստանաբնակ 5 հայ գործարարի ընկերությունները: Վարկանիշի 2-րդ հորիզոնականում է Սերգեյ Գալիցկու (որի ազգանունը մինչ ամուսնանալը Հարությունյան էր) ընկերությունը, որի հասույթը 2016-ին կազմել է 1.75 տրլն ռուբլի: 34-րդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը, որի 2016թ. շահույթը 195 մլրդ ռուբլի է: 52-րդ տեղում է Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախը» տարեկան 140 մլրդ ռուբլի շահույթով: 92-րդ տեղում է Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների «ՌԵՍՕ խումբ» ընկերությունը, որի շահույթը կազմել է 87 մլրդ ռուբլի: 159-րդ տեղում է Կամո Ավագումյանի «Ավիլոն» ընկերությունը 51 մլրդ ռուբլի շահույթով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |