Ֆրանսիայում մերկ Մոնա Լիզայի էսքիզն են հայտնաբերել![]() 29 սեպտեմբերի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թանգարաններից մեկում ավելի քան 150 տարի պահվող մերկ կնոջ գծանկարն, ըստ ֆրանսիացի փորձագետի, կարող է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի էսքիզը: Ավելի վաղ համարվում էր, որ որպես Monna Vanna հայտնի կնոջ դիմանկարը կատարվել է Լեոնարդո դա Վինչիի ստուդիայում: Սակայն, Լուվրում մի շարք փորձաքննություններից հետո փորձագետները հակված են կարծելու, որ էսքիզը հենց Լեոնարդո դա Վինչիի աշխատանքն է, գրում է BBC-ին: Լուվրի փորձագետ Բրունո Մոտտեն հաստատել է, որ գծանկարը «շատ բարձր որակի է» և ըստ ստեղծման ժամանակի համընկնում է Լեոնարդոյի կյանքի տարիների հետ: Նշվում է, որ մարմինն ու ձեռքերը գրեթե նույնական են, դիմանկարները գրեթե նույն չափի են: Վերականգնող նկարիչ Մոտենը նշել է, սակայն, որ գլխավերևի շտրիխներն արված են աջ ձեռքով, մինչդեռ Դա Վինչին ձախլիկ էր: Կտավը 1862 թվականից պահվել է Կոնդե թանգարանում և այս ամբողջ ժամանակ համարվել է մեկ այլ նկարչի աշխատանք: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |