Օուեն. Մխիթարյանը դրսևորում է իր բացառիկությունը![]() 30 սեպտեմբերի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Անգլիացի ֆուտբոլիստ Մայքլ Օուենը համարում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սկսել է դրսևորել իր բացառիկությունը որպես ՄՅՈւ ֆուտբոլիստ: «Հետևելով նրա խաղին Դորտմունդի «Բորուսիայում»՝ մենք գիտեինք, որ նա գերազանց ֆուտբոլիստ է: Հիմա նա սկսում է դա ցույց տալ»,-ասել է Օուենը, գրում է The Sport Review-ն: «Նա հիանալի էր խաղում նախորդ խաղաշրջանի ավարտին և շարունակում է դա անել նաև հիմա: Նա ավելի կտրուկ է դարձել»,-հավելել է նախկին ֆուտբոլիստը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ է սկսել խաղաշրջանը Անգլիայի Պրեմիեր լիգայում:ԱՊԼ նոր խաղաշրջանի 5 մեկնարկային հանդիպման արդյունքում 28-ամյա հայ ֆուտբոլիստը 6 միավոր է վաստակել «գոլ+փոխանցում» համակարգով (1 գոլ և 5 արդյունավետ փոխամնցում): Ընդ որում նախորդ ամբողջ խաղաշրջանի ընթացքում էր Մխիթարյանը 5 միավոր վաստակել (4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում) 24 խաղում, ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |