«Բարսելոնան» կարող է ԱՊԼ-ում խաղալ, եթե Կատալոնիան անկախանա

«Բարսելոնան» կարող է ԱՊԼ-ում խաղալ, եթե Կատալոնիան անկախանա

PanARMENIAN.Net - Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիերասը հայտարարել է, որ Կատալոնիայի ֆուտբոլային թիմերն ազատ են իրենց ճակատագիրը որոշելու հարցում: «Եթե Կատալոնիան անկախանա, ապա «Բարսելոնան», «Էսպանյոլը» և «Ժիրոնան» իրենք կորոշեն, թե որտեղ են ուզում խաղալ:

Նրանք կարող են ընտրել Իսպանիայի առաջնության և հարևան երկրների՝ Իտալիայի, Ֆրանսիայի կամ Անգլիայի առաջնությունների միջև, գրում է evrosport-ը:

«Իսպանիայում կան թիմեր այլ երկրներից, որոնք խաղում են ստորին լիգաներում: Ֆրանսիայում խաղում է «Մոնակոն», իսկ Անգլիայում՝ վալիական թիմերը: Չեմ կարծում, թե ՈւԵՖԱ-ն դեմ կլինի»,-ասել է Ֆիերասը:

Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն անցկացվելու է հոկտեմբերի 1-ին: Իսպանիայի իշխանությունները մտադիր չեն ճանաչելու հանրաքվեի արդյունքները, քանի որ ըստ երկրի սահմանադրության, որևէ տարածքի անջատման հարցը կարող է որոշվել միայն ընդհանուր՝ համաիսպանական քվեարկության արդյունքում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---