ՀՀ ամենատարեց բնակիչը 115 տարեկան է. Տարեցների թվի ավելացման միտում կա![]() 30 սեպտեմբերի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանի բնակչության թվաքանակում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը լրագրողների հետ հանդիպմանը: Արդեն 25 տարի է աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օրը: Անահիտ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ, ամենատարեց բնակիչը ապրում է Գեղարքունիքի Երանոս գյուղում՝ 115 տարեկան, իսկ Երևանում 100 և ավելի բարձր տարիքի 22 բնակիչ կա, հայտնում է Panorama.am-ը: «63 տարեկան և բարձր մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ շուրջ 387 000 մարդ: Այս վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը ծերացող երկիր է»,- նշել է նա, Տարեցների հիմնահարցերի բաժնի պետի խոսքով՝ բնակչության մեջ տարեցների թվի ավելացումը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, արտագաղթով, նաև երկարակեցության միտումներով: Նա նշել է նաև, որ սա վկայում է ևս մեկ փաստի մասին, որ բնակչության մեջ աշխատող տարիքի մարդկանց թիվն է պակասում: Անդրադառնալով նախարարության կողմից տարվող աշխատանքներին, Անահիտ Գևորգյանը նշել է, որ չմերժելով հինը՝ նոր մեթոդներ են կիրառում այս ոլորտում բարեփոխումների համար: «Եթե մի երկու տասնամյակ առաջ Հայաստանը որդեգրել էր միայն տարեցների սոցիալական կարիքների, մասնավորապես՝ նյութական ապահովման բավարարման ուղղված քաղաքականություն, ապա այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում փոխել մարտավարությունը: Այսինքն տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ կենսակերպ՝ վարելով ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում: Կկատարվի կարիքների գնահատում, ինչը հնարավորություն կտա, որ օգտագործվի նրանց ֆիզիկական, սոցիալական ու մտավոր ներուժը»,- մանրամասնել է նա: Նա նկատել է, որ միջազգային փորձը փաստում է, որ ծերացման հիմնահարցերի ոլորտում արձանագրված հաջողությունները հիմնականում պայմանավորված են տարեցների համար առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովման, ողջ կյանքի ընթացքում կրթության ապահովման, ավելի երկար աշխատանքային կյանքի ապահովման, ինչպես նաև սոցիալական այլընտրանքային ծառայությունների ներդրման ուղղություններով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հանրապետությունում կզարգանան պալիատիվ բուժօգնության և տարեցների խնամքի կենտրոններ: Առողջապահության նախարարությունը վերջին յոթ ամսում ձեռնամուխ է եղել մի շարք ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, որոնց նպատակն է ավելի զարգացնել Հայաստանի առողջապահության ոլորտը, ավելացնել բնակչության առողջ տարիների և ակտիվ կյանքի տևողությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |