Ջավախահայերին թույլ չեն տալիս խաչքար տեղադրել. Հատուկ նշանակության ջոկատայիններ են եկել![]() 30 սեպտեմբերի 2017 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչները սեպտեմբերի 30-ին ցանկացել են խաչքար տեղադրել տեղի 10-րդ դարի եկեղեցու բակում՝ նախնիների գերեզմանների վրա, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մտնել եկեղեցու բակ: Նրանք հայտարարել են, թե այդպիսի հրաման ունեն: Բնակիչները մտադիր չեն ցրվել և փորձում են ճեղքելով անցնել ոստիկանների պատնեշը: Գյուղում սպասում են իշխանությունների ներկայացուցիչներին, գրում է Jnews-ը: Շրջկոմի նախկին պատգամավոր, իսկ այժմ պատգամավորության թեկնածու Աշատ Սահարյանը կոչ է արել բնակիչներին ցրվել և տեղադրել խաչքարը հոկտեմբերի 4-ին: Ըստ նրա, այդ օրն արդեն հնարավոր կլինի առանց խնդիրների տեղադրել խաչքարը: Սակայն բնակիչները երաշխիքներ են պահանջում և ասում են, որ չեն ցրվի մինչև որ վստահ չլինեն, որ խաչքարը կտեղադրվի: Ավելի ուշ իրավիճակն էլ ավելի է սրվել: Ոստիկանների և բնակիչների միջև լարվածությունը թեժացել է, հնչել են կրակոցներ, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատայիններ: 2016-ի ամռանը Գումբուրդոյի եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Եկեղեցու բակում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ, որոնք բնակիչների պնդումներից հետո վերաթաղվել են: Խնդրին պատշաճ լուծում տալու համար բնակիչները բազմիցս են հանդիպումներ կազմակերպել հայ և վրաց հոգևորականների հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |