Սարիկ Անդրեասյանի նոր ֆիլմի անգլերեն պաստառը սխալով է հրապարակվել![]() 30 սեպտեմբերի 2017 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որը նկարահանել է վարձույթում ձախողված «Պաշտպանները» ֆիլմը, հրապարակել է ինստագրամում իր նոր անգլալեզու «Չներվածը» ֆիլմի պաստառը, որտեղ գլխավոր դերակատարը Դմիտրի Նագիևն է: Պարզվել է, որ պաստառում սխալ կա: Ավիավթարի հետևանքով ընտանիքը կորցրած Վիտալի Կալոևի մասին ֆիլմ արդեն նկարահանվել է Արևմուտքում, որի գլխավոր դերակատարն է Առնոլդ Շվարցենեգերը: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և ռուսաստանաբնակ ճարտարպետի մասին է, որը սպանել է ավիակարգավարին, որի սխալի պատճառով ավիաթարից զոհվել էին նրա կինն ու երեխաները: Պաստառի վրա կա անգլալեզու հետևյալ գրառումը՝ I’ve giving up on God, որը, դատելով ռուսալեզու պաստառից, ֆիլմի «Ես վիճել եմ Աստծո հետ» կարգախոսի թարգմանությունն է: Սակայն պաստառի հեղինակները սխալ են օգտագործել բայի ժամանակաձևերը՝ present perfect continuous-ը present perfect-ի փոխարեն, գրում է Medialeaks-ը: Ճիշտ կլիներ գրել I’ve given up on God: Սխալը հայտնաբերել է մեկնաբանողներից մեկը և որոշել է հայտնել ռեժիսորին՝ նշելով, որ պաստառի հեղինակները սխալ են թարգմանել ֆիլմի կարգախոսը, շփոթել են ժամանակաձևերը: Դրան անմիջապես արձագանքել է ռեժիսորի կինը՝ Ալյոնան, նշելով, որ պաստառի հեղինակները չէին կարող սխալվել: Սակայն, ավելի ուշ ինքը ռեժիսորը խոստովանել է, որ սխալ կա և նշել է, որ վախկոտի նման պաստառը փոխելու փոխարեն, նա որոշել է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |