Չեչնիայում հուղարկավորել են 1942-ին զոհված հայ զինվորների մասունքները![]() 2 հոկտեմբերի 2017 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Չեչնիայի Նաուրի շրջանում հուղարկավորել են այդ վայրերում 1942թ. զոհված խորհրդային զինվորների ու սպաների աճյունը, որոնց թվում 15 հայ զինծառայող կա: Զինծառայողների մասունքները հայտնաբերվել էին 2017-ի մարտ-ապրիլին որոնողական աշխատանքների արդյունքում: Հուղարկավորությանը ներկա են եղել Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ջամբուլատ Ումարովը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, զինվորներից մեկի թոռը՝ ձեռներեց Էդուարդ Ավետիսյանը, Չեչնիայում որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը, հասարակական գործիչ Վահրամ Կարապետյանը, հայտնում է Rusarminfo-ն: Էդուարդ Ավետիսյանի նախաձեռնությամբ, հայ զինծառայողների պատվին հուշարձան է կանգնեցվել, որի հեղինակը Աշոտ Թադևոսյանն է: Մարտի 23-ից ապրիլի 5-ը ՉեչնիայիՆաուրի շրջանում «Թերեկ 2016» որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են 70 խորհրդային զինվորի և սպայի մասունքներ, որոնք 1942-ին մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայի տարածքում:Հայտնաբերված մասունքների թվում են Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից զորակոչված 15 հայ զինծառայողի մասունքները: որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը տրամադրել է հայ զինծառայողների ցուցակը, որոնց մասունքները հայտնաբերվել են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |