Վիգեն Սարգսյան. $200 մլն վարկով սպառազինության մատակարարումը կավարտվի մինչև 2017-ի վերջը![]() 2 հոկտեմբերի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը, որն իրականացվում է 200 մլն դոլարի ռուսական պետական վարկի շրջանակում, կավարտվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։ «Այդ ժամկետը նախատեսված է հենց համաձայնագրով: Ընթացքը նորմալ է: Գտնվում ենք ակտիվ փուլում», - ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ Սարգսյանն ասել էր, որ նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Նախարարը հավելել է, որ այս տարվա ընթացքում հայկական ռազմարդյունաբերությունը եղել է ու շարունակելու է մնալ Հայաստանի առաջնահերթություններից: «Մենք այսօր էլ ունենք տեղական արտադրության միջոցներ, որոնք կիրառվում են Զինված ուժերում և դրանք մրցակից են ոչ միայն գնային տեսանկյունից, այլև՝ շուկայում չունեն իրենց անալոգները։ Մեր նպատակներից է ռազմական արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը դարձնելը», - ասել է Վիգեն Սարգսյանը: Նա ընդգծել է. «Հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հայտնի դառնալու ոչ միայն որպես սպառազինություն ներկրող երկիր, այլև՝ բարձրագույն տեխնոլոգիաներով ռազմական տեխնիկա արտադրող ու արտահանող երկիր»: Ընթերցեք նաև. ՊՆ ղեկավար. ԶՈւ առաջնային խնդիրը մարտունակության բարձրացումն է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |