Կրակոցներ Լաս Վեգասի փառատոնում. Կան զոհեր և վիրավորներ![]() 2 հոկտեմբերի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Լաս Վեգասում կրակոցներ են հնչել, անհայտ անձը կրակ է բացել քաղաքի ամենամեծ խաղատներից մեկում՝ Mandalay Bay-ում: «Մենք ստուգում ենք հաղորդագրությունը Mandalay Bay Casino-ի մոտակայքում կրակոցների մասին: Խնդրում ենք բոլորին շրջանցել քաղաքի այդ հատվածը»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակել է Twitter-ում ոստիկանությունը: Ըստ Hollywood Reporter-ի, առնվազն 20 մարդ է տուժել: Միևնույն ժամանակ Reuters-ը հայտնում է 2 զոհի և 24 վիրավորի մասին: Ոստիկանությունը հայտարարել է, որ չեզոքացրել է հրաձիգին, գրում է ՌԻԱ Նովոստին: Տղամարդը, ենթադրաբար, կրակել է Mandalay Bay Hotel համալիրի պատշգամբից: Նա թիրախավորել է քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցներին: Կրակոցների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև քաղաքի այլ մասերից, սակայն չեն հաստատվել: Ոստիկանությունը փակել է մոտակա ճանապարհները, քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |