VK-ն և «Օդնոկլասնիկին» սահմանափակել են հավելվածներում երաժշտություն լսելու հնարավորությունը. Օրը՝ 1 ժամ![]() 2 հոկտեմբերի 2017 - 13:05 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հոկտեմբերի 1-ից «ՎԿոնտակտե» և «Օդնոկլասնիկի» բջջային հավելվածներում, ինչպես նաև Boom հավելվածում անվճար ֆոնային երաժշտություն լսլելու հնարավորությունը կսահմանափակվի: Այդ մասին հայտնել է Mail.Ru Group հոլդինգի հետ գործակցող United Media Agency գործակալության ներկայացուցիչը: Հավելվածների օգտատերերին թույլ են տվել անվճար երաժշտություն լսել ֆոնային ռեժիմով 24 ժամում մինչև 60 րոպե: Սահմանափակումը հանելու համար պետք է բաժանորդագրվել, հայտնում է TJ-ն: Ըստ UMA ներկայացուցչի, ապագայում ժամկետը կկրճատվի մինչև 30 րոպե 24 ժամում: Գործակալությունում հստակ ժամկետ չեն նշել: Նորամուծությունը գործում, է երկու նշված սոցցանցերի բջջային հավելվածների վերջին տարբերակների համար: Վեբ վարկածի վրա այն չի տարածվում՝ ֆոնային երաժշտություն լսելը նախկինի պես անվճար կլինի: UMA-ում պարզաբանել են, որ սահմանափակումները մտցվել են իրավունքների սեփականատեր հանդիսացող ստուդիաների հետ պայմանավորվածության համաձայն, այդ թվում՝ Universal Music Group, Warner Music Group, Sony Music Entertainment և Merlin Network-ի հետ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |