Ամերիաբանկը մի շարք հեռահար բանկային լուծումներ է ներկայացրել «ԴիջիԹեք էքսպո-2017»-ում![]() 2 հոկտեմբերի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկըսեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը մասնակցել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսին` գործի'ր օնլայն, ապրի'ր օֆլայն կարգախոսով: Միջոցառման ժամանակ ներկայացվել են Ամերիաբանկի մի շարք հեռահար բանկային լուծումները, մասնավորապես, թե ինչպես կարելի է շատ արագ լրացնել քարտի օնլայն հայտ, տեղեկանքի օնլայն հայտ, կատարել կոմունալ վճարումներ Բանկի կայքով, բանկոմատներով, փոխել քարտի Pin cod-ը և այլ ծառայություններ: Միաժամանակ ներկայացվեցին նաև հեռահար բանկինգի տարբեր գործիքներ, որոնցից կարող են օգտվել ոչ միայն Բանկի հաճախորդները: Ներկայացվեց Բանկի մասնագետների կողմից մշակված VPos ծառայությունը` էլեկտրոնային առևտուր իրականացնելու համար, տեղում ցույց տրվեց, թե ինչպես ցանկացած բանկի քարտատեր կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից շատ արագ փոխանցում կատարել Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդի կամ Ամերիաբանկի քարտապանի: Ներկայացվեց նաև, թե ինչպես յուրաքանչյուր քարտապան հայկական ցանկացած բանկի կողմից թողարկված VISA, Master, ArCa քարտով կարող է անմիջապես Ամերիաբանկի կայքից կատարել կոմունալ վճարումներ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Վերջերս մասնակցելով «Սևան Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումին` Ամերիաբանկը շնորհեց նաև «Big Battle»-ի գլխավոր մրցանակը: Հաղթող ճանաչված ANIX ստարտափը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր, և ահա վիրտուալ ասիստենտը ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց Բանկի նոր առաջարկները` բիզնես վարկերի, հիփոթեքային վարկերի փաթեթները, ինչպես նաև` «Ասա ընկերոջդ» ուղղորդման ծրագիրը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |