Բալայան. Լաս Վեգասում տուժած հայերի մասին տեղեկություններ չկան![]() 3 հոկտեմբերի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Լաս Վեգասում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժած հայերի մասին տեղեկություններ չկան: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «ՀՀ պատվավոր հյուպատոսը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և իրավապահ մարմինների հետ։ Հաստատված տեղեկություններ տուժած հայերի մասին այս պահին չկան»,-ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 2-ին ամերիկյան Լաս Վեգասում 64-ամյա տղամարդը կրակ է բացել քաղաքի ամենամեծ խաղատներից մեկի՝ Mandalay Bay-ի հարևանությամբ հավաքված մարդկանց վրա: Վերջին տվյալներով, 59 մարդ է զոհվել, 500-ից ավելի վիրավոր կա:Միջադեպը Լաս Վեգասում խոշորագույնն է ԱՄՆ պատմության մեջ զոհերի քանակով: Ըստ ԶԼՄ-ների, հանցագործը կրակել է խաղատան մոտ հավաքված մարդկանց ուղղությամբ հարակից հյուրանոցի 32-րդ հարկից: Հանցագործը թիրախավորել էր քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |