Նորաձևության շաբաթ Երևանում. Հայ, բելառուս ու ռուս դիզայներների աշխատանքներ կներկայացվեն![]() 3 հոկտեմբերի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-8-ը Հայաստանում կանցնի Երևանի նորաձևության շաբաթը Golden Lace (Ոսկե ժանյակ) խորագրով: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է AFD-International fashion day fashion-ընկերակցության հիմնադիր և Երևանի նորաձևության շաբաթի կազմակերպիչ Նաիրա Նիազյանը, միջոցառման շրջանակում իրենց հավաքածուները կներկայացնի 8 դիզայներ Հայաստանից, ՌԴ-ից, Բելառուսից: Օրը կներկայացվի 2-ական դիզայների հավաքածու: Ցուցադրության 4 օրվա ընթացքում նորաձև հագուստի և աքսեսուարների իրենց հավաքածուները կներկայացնեն Գայանե Մարտիրոսյանը ( Հայաստան), Վերոնիկա Կանաշևիչը ( Բելառուս), սիրիացի դիզայներ Իվլին Օբեյտ Յուսեֆի Evoshka style-ը ( Բելառուս), Ալեքսանդրա Կոզլովսկայան ( Բելառուս), Leya.me-ն (ՌԴ), Alena Stepina (ՌԴ), Տաթևիկ Մանուկյանի MAVITA բրենդը (Հայաստան), MP Wood-ը (Հայաստան): Զուգահեռաբար կանցկացվի ոսկերչական իրերի և ժամացույցների JUNWEX Yerevan Show 2017 միջազգային ցուցահանդեսը, որը կանցնի ռուսական «ՌԵՍՏԷԿ JUNWEX» մեդիա հոլդինգի և «Մերիդիան» ոսկերչական հոլդինգի աջակցությամբ: Ցուցահանդեսն ու Նորաձևության շաբաթը կանցնեն «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Գարնանը Երևանի նորաձևության շաբաթը բացեց Վյաչեսլավ Զայցևը: Առաջին անգամ Yerevan Fashion Week. Golden Lace-ն անցկացվել է Հայաստանում 2014-ի հոկտեմբերի 24-26-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |