Զբիգնև Բոնեկ. Հայաստանի ընտրանին վտանգավոր մրցակից է![]() 3 հոկտեմբերի 2017 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի հավաքականը դեռևս հաղթանակ չի տարել Հայաստանում: Այսպիսի հայտարարություն է արել Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնև Բոնեկը ֆուտբոլի աշխարհի 2018թ առաջնության Հայաստան – Լեհաստան ընտրական խաղին ընդառաջ, գրում է «Ա1+»-ը: «Կփորձենք այս անգամ հասնել հաղթանակի: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ Հայաստանի ընտրանին վտանգավոր մրցակից է, երբ խաղում է սեփական դաշտում, ցույց է տալիս իր լավագույն կողմերը: Հիշենք, թեկուզ, մեր առաջին խաղը հայերի հետ: Մենք միայն վերջին րոպեին կարողացանք հաղթանակ կորզել, թեև Հայաստանի հավաքականը դրանից առաջ իր հարկի տակ 0:5 հաշվով պարտվել էր Ռումինիային»,- ասել է նա: Նախկին ֆուտբոլիստը նշել է, որ իրենց համար ավելի մեծ նշանակություն ունի Հայաստանի, այլ ոչ թե Չեռնոգորիայի հետ տնային հանդիպումը: «Եթե մենք հաղթենք Հայաստանին, ապա նվազագույնը կապահովենք 2-րդ տեղը, բացի այդ կմեծանա 1-ին հորիզոնականում մնալու մեր հնարավորությունը: Դրա համար հարկավոր է մոռանալ բոլոր հարցերը և կենտրոնանալ միմիայն հայերի հետ հանդիպման վրա», – եզրակացրել է Զբիգնև Բոնեկը: Աշխարհի 2018թ առաջնության Հայաստան-Լեհաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |