ԱԺ-ն մերժել է ԵՏՄ-ին ՀՀ անդամությանն առնչվող ԵԼՔ-ի նախագիծը. Կողմ էր ընդամենը 10 պատգամավոր![]() 4 հոկտեմբերի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծին հոկտեմբերի 4-ի առավոտյան ԱԺ-ում կայացած քվեարկությանը կողմ էր ընդամենը 10 պատգամավոր։ Որոշման նախագծին դեմ էր 79 պատգամավոր։ Այսպիսով, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԵԼՔ-ի ներկայացրած նախագիծը խորհրդարանը մերժել է, հայտնում է Aysor.am-ը։ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների թիվը 9 է և առայժմ հայտնի չէ՝ որ պատգամավորն է մյուս խմբակցություններից կողմ քվեարկել նախագծին։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցությունը սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել ԵՏՄ-ից (Եվրասիական տնտեսական միությունից) Հայաստանի դուրս գալու գործընթաց սկսելու նախաձեռնությունը: ԵԼՔ-ի նախագծում որպես հիմնավորում նշվում է, որ ԵՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |