Սերժ Թանկյանը կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը

Սերժ Թանկյանը կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմի թրեյլերից՝ հորդորելով դիտել այն:

«Դիտեք Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») ֆիլմի այս հզոր թրեյլերը՝ սա իրապես ցեղասպանության մասին արդիական պատմություն է, որը նկարահանել է «Էմմիի» և «Օսկարի» հավակնորդ ռեժիսոր Ջո Բերլինգերը: Սա իրոք վերջին շրջանում իմ տեսած ամենահզոր ֆիլմերից է: Ինձ համար մեծ պատիվ էր երաժշտություն գրել ֆիլմի համար»,-գրել է Թանկյանը:

Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 10-ին՝ Թրայբեքի միջազգային կինոփառատոնի շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---