Ստամբուլում վերսկսվել է Հրանտ Դինքի գործով դատավարությունը11 փետրվարի 2008 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Ստամբուլում սկսվել է Բեշիկթաշի շրջանի քրեական դատարանի երրորդ նիստը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Դատավարության ընթացքում Թուրքիայում առաջին անգամ այն տեսագրվում եւ ձայնագրվում է: Գործընթացին հետեւելու համար Ստամբուլ է ժամանել Մարդու իրավունքների միջազգային դաշնության պատվիրակությունը գլխավոր քարտուղար Ֆլորենս Բելիվյերի գլխավորությամբ: Դատական նիստին մասնակցել է նաեւ Դինքի ընտանիքը իր փաստաբանների, թուրքական խորհրդարանի պատգամավորների հետ: Նիստում հրապարակվել են Յասին Հայալի եւ Էրհան Թունջելիի հայտարարությունները, հաղորդում է «Սաբահը»: Ընդամենը դատապարտյալների աթոռին նստած են 19 կասկածյալներ: Պետական մեղադրանքը պահանջում է դատապարտել սպանության կազմակերպիչներին ու կատարողներին ցմահ բանտարկության, իսկ մեղսակից անձանց` 18-24 տարվա ազատազրկման ըստ Թուրքիայի ՔՕ «Մասնակցություն ահաբեկչական կազմակերպության գործունեությանը», «Սպանության կատարում», «Հրազենի ապօրինի առկայություն», «Պայթուցիկ նյութերի պատրաստաում, պահպանում եւ կիրառում», «Ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք»: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Տրաբզոնից ազգայնական Օգյուն Սամաստի ձեռքով: Առաջին երկու դատավարությունները տեղի ունեցան 2007 թվականին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |