Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը լեսբուհու է առաջադրել Թբիլիսիի քաղխորհուրդ![]() 5 հոկտեմբերի 2017 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը պատմականորեն աննախադեպ քայլի է գնացել՝ պետական պաշտոնում բացահայտ լեսբուհու առաջադրելով: Առաջադրվելով խորհրդարանում տեղեր չունեցող Հանրապետական կուսակցությունից՝ 40-ամյա փաստաբանն ու միասեռականների իրավունքների ջատագով Նինո Բոլկվաձեն մտադիր է ընտրվել Թբիլիսիի քաղխորհուրդ: «Ես ուզում եմ, որ Վրաստանը ավելի հարմարավետ վայր դառնա իմ երեխաների համար»,-ասել է միայնակ մայր Բոլկվաձեն, որը 2 դեռահաս աղջիկ է մեծացնում, գրում է «Ամերիկայի ձայնը»: 2 տարի առաջ երկրի ամենահայտնի հեռուստածրագրի եթերում նա հրապարակավ խոստովանեց, որ լեսբուհի է, որից հետո նույնիսկ հարազատները երես թեքեցին նրանից: Վրաստանի Հանրապետական կուսակցությունը ստեղծվել է 40 տարի առաջ և ապօրինի ճանաչվել ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից: 2007-ին կուսակցությունը դարձավ Հանուն Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի լիարզժեք անդամը: Հանրապետականների գլխավոր քարտուղար Թամար Կորձայան ասել է, որ Բոլկվաձեի համար պետք է քվեարկել ոչ միայն այն պատճառով, որ լեսբուհի է, այլ որովհետև կան խնդիրներ, որոնք նա խոստանում է լուծել՝ «ծրագրեր միայնակ մայրերի համար, փոքրամասնությունների ներկայացուցչություն, աշխատանք խոցելի խավերի հետ, միասեռականների համար ապաստարանների ստեղծում»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |