Հայ խաղային դիզայների ստեղծած Inmates սարսափ-խաղը պատրաստ է (վիդեո) 5 հոկտեմբերի 2017 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Steam խաղային հարթակում կկայանա հայ ծրագրավորող Դավիթ Անդրեասյանի ստեղծած Inmates խաղի շնորհանդեսը: Սարսափ-խաղի ժանրում ստեղծված Inmates-ը գեյմերներին կառաջարկի անցնել խաղը գլխավոր հերոսի` Ջոնաթանի անունից, որն արթնանում է բանտում՝ տեղյակ չլինելով, ինչպես է հայտնվել այնտեղ, ու պիտի բացահայտի գաղտնիքը` հաղորդակցվելովշրջակայքի հետ ու գլուխկոտրուկներ լուծելով: Inmates-ը վաճառվելու է Steam հարթակի խանութում $9.99-ով, խաղային ընդհանուր ժամանակը կազմում է մոտ 3-4 ժամ:
Անդրեասյանը PanARMENIAN.Net ին պատմեց, որ նախկինում գրել է նովելներ, որոնցից մեկն ընտրելով, ադապտացրել խաղի համար: Աշխատանքի ժամանակ ոգեշնչման աղբյուրներն էին Սթենլի Կուբրիկի 1980-ի «Փայլատակում» ու Մարտին Սքորսեզեի 2010-ի «Անիծյալների կղզի» ֆիլմերը, խաղերից` Play Station 1-2-ի համար նախատեսված Silent Hill-երի շարքը, Զիգմունդ Ֆրեյդի ու Կարլ Յունգի աշխատանքները: Խաղի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 2 տարի 3 ամիս: Հիմնական աշխատանքը Անդրեասյանըկատարել է իր ուժերով, ընկերներն օգնել են երաժշտության ու ձայնային ուղեկցման հարցերում:
Անդրեասյանը նշեց նաև, որ նոր խաղերի գաղափարներ ունի, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե որի վրա է աշխատելու հետագայում: Նրա խոսքով, շատ բան կախված է Inmates-ի վաճառքի ծավալից, քանի որ մեծ նախագծերը գումարային մեծ ներդրումներ են պահանջում ու լավ մասնագետների թիմ: Ամեն դեպքում, արդեն որոշել է, որ ապագայում հիմնական շեշտը դնելու է պատմության վրա, լսարանն էլ պատմական հիմքեր ունեցող խաղերի սիրահարներն են լինելու: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի |