Թուրք գործիչն՝ Արցախ այցի մասին. Հակաիրավական բան չենք արել և փշալարերի տակով չենք անցել![]() 7 հոկտեմբերի 2017 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Թուրք քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասը, որն այցելել էր Արցախ թուրքական պատվիրակության կազմում, հայտարարել է, որ իրենք ոչ մի հակաիրավական բան չեն արել և փշալարերի տակով չեն անցել, ԼՂ-ում հայտնվելու համար: Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով եղել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով: «Անկարան պետք է հստակ հայտարարությամբ պաշտպանի իր քաղաքացիներին: Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ն որոշել է աչք փակել իրավիճակին: Ցանկալի կլիներ, որ Բաքվում Թուրքիայի դեսպանն առավել հստակ դիրքորոշում հայտներ այս հարցի վերաբերյալ»,-ասել է թուրք քաղաքական գործիչը «Ակոս» թերթին, գրում է Rusarminfo-ն: Ուրասը հավելել է նաև, որ ինքն ու պատվիրակության մյուս անդամներն այժմ խուսափում են այլ երկրներ այցելել իրենց դեմ Բաքվի գործողությունների պատճառով: Թուրքիայի ԱԳ նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Արցախ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |