ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Նյու Յորքում մի շարք ահաբեկչություններ կանխելու մասին

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Նյու Յորքում մի շարք ահաբեկչություններ կանխելու մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մի քանի ահաբեկչական գործողություն է կանխվել, որոնք ծրագրում էին իրագործել 3 ահաբեկիչ: Նրանք մտադիր էին 2016-ին, մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսում, մի քանի պայթյուն իրականացնել և կրակ բացել Թայմս Սքուեում, մետրոյում, համերգների ժամանակ, Նյու Յորքի այլ մարդաշատ վայրերում: Նրանք գործելու էին «Իսլամական պետության» անունից:

Ահաբեկիչները ձերբակալվել են դեռևս 2016-ին, սակայն իրավապահները չէին տարածում տեղեկությունը՝ փորձելով իմանալ, արդյոք ոճրագործները հանցակիցներ են ունեցել: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել են տեղի իշխանությունները, գրում է Deutsche Welle-ն:

Նշվում է, որ ահաբեկիչներին «ոգեշնչել էին» ահաբեկչությունները Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում: ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել Կանադայի 19-ամյա քաղաքացի Աբդուլռահման ալ Բահնասավիին, ԱՄՆ 19-ամյա քաղաքացի Տալա Հարունին և Ֆիլիպինների 37-ամյա քաղաքացի Ռասսել Սալիկին: Նրանց ցմահ ազատարզկում է սպառնում:

Քննությունը պարզել է, որ մեղադրյալները կապ են հաստատել միմյանց հետ մեսենջերների միջոցով: Նշվում է, որ ծրագրվող ահաբեկչությունների շարքը կարող էր խոշորագույնը դառնալ Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ից ի վեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---