Չինացի աղջիկը կուրացել է 1 օր անդադար սմարթֆոնով խաղալուց հետո![]() 7 հոկտեմբերի 2017 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի բնակչուհին կուրացել է մեկ աչքով 1 օր անդադար սմարթֆոնով խաղալուց հետո: 21 տարեկան աղջիկը զրկվել է տեսողությունից՝ «աջ աչքի ցանցաթաղանթի անոթի օկլյուզիա» ախտորոշմամբ, գրում է ՌԻԱ Նովստին South China Morning Post-ի վրա հղումով: Ինքը աղջիկը ասել է, որ այնքան էր տարված խաղով, որ անդադար խաղում էր աշխատանքից հետո և հանգստյան օրերին: «Այն օրերին, երբ աշխատանք չունեմ, ես սովորաբար արթնանում եմ առավոտյան ժամը 6-ին, նախաճաշում եմ և խաղում մինչև ժամը 16:00-ն: Հետո ինչ-որ բան եմ ուտում, քնում եմ և խաղում եմ մինչև գիշերվա 1-ը: Երբեմն ես այնքան եմ կլանված խաղով, որ մոռանում եմ ուտելու մասին»,-ասել է նա: Պարբերականը նաև մեջբերել է բժշկի խոսքը, որն ասել է, թե նման ախտորոշում սովորաբար տարեցներին է հատուկ և երիտասարդների մոտ շատ հազվադեպ է հանդիպում: Բժիշկը նշել է, որ չինացի աղջկա կուրությունը , ամենայն հավանականությամբ, աչքերի գերլարվածության հետևանք է: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |