Հարցում․ ՀՀ-ում ԵՄ-ին վստահում են ավելի շատ, քան ԵԱՏՄ-ին![]() 10 հոկտեմբերի 2017 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հարևանության անցկացված հարցման արդյունքների համաձայն, հայաստանցիների 76%-ը բավարար են համարում ԵՄ հետ հարաբերությունները։ 48%-ը դրական պատկերացում ունի ԵՄ վերաբերյալ 2016 թվականի 44%-ի համեմատ։ ԵՄ-ին վստահում է հարցվածների 65%-ն, ինչի շնորհիվ կառույցն ամենամեծ վստահություն վայելող դաշինքն է։ ՄԱԿ-ին վստահում է հարցվածների 56%-ը, ԵԱՏՄ-ին՝ 50%-ը, ՆԱՏՕ-ին՝ 35%-ը։ 2016-ին Եվրասիական զարգացման բանկի «Ինտեգրացիոն բարոմետր» ամենամյա հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ ՀՀ-ում Եվրասիական ինտեգրման աջակցության ամենացածր ցուցանիշն է։ Եթե 2013-ին, երբ երկիրը պաշտոնապես հայտարարեց ԵՏՄ-ին միանալու մասին, բնակչության 67%-ը դրական էր վերաբերվում դրան, իսկ բացասաբար ընդամենը 5%-ը, ապա 2014-ին դրական վերաբերմունքը նվազեց մինչև 64%, իսկ բացասականը հասավ 8%-ի: 2015-ին ՀՀ բնակչության արդեն 10%-ն էր բացասաբար վերաբերվում ԵՏՄ-ին, իսկ դրական` 56%-ը: 2016-ին դրական վերաբերմունքը ԵՏՄ հանդեպ կտրուկ նվազել էր մինչև 46%, իսկ բացասականը հասել 15%-ի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |