Կատալոնիայի կառավարության նախագահը ստորագրել է անկախության հռչակագիրը

Կատալոնիայի կառավարության նախագահը ստորագրել է անկախության հռչակագիրը

PanARMENIAN.Net - Կատալոնիայի կառավարության նախագահ Կարլես Պուչդեմոնը, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը ստորագրել են անկախության մասին հռչակագիրը: Արարողությունը ուղիղ հեռարձակել է 24 Horas հեռուստաալիքը:

Փաստաթուղթը նաև վավերացրել են անկախության կողմնակից կուսակցությունների պատգամավորները, որոնց է պատկանում մանդատների մեծամասնությունը՝ 72 մանդատ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Պուչդեմոնը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքները իրավունք են տալիս ինքնուրույն պետություն հռչակել, սակայն առաջարկել էր հետաձգել անկախության հռչակումը՝ պաշտոնական Մադրիդի հետ բանակցելու համար:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը:Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին՝ մոտ 900 մարդ տուժեց: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության և հօգուտ Կատալոնիայի անկախության:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---