Հայոց համաշխարհային կոնգրեսի գործունեության առաջնային ուղղությունը Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերով փաստաթղթերի հավաքումն է13 փետրվարի 2008 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության գործունեության առաջնային ուղղությունը Հայոց Ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերով փաստաթղթերի հավաքումն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: «Մենք փաստաթղթերի փաթեթ ենք նախապատրաստում Հաագայի Միջազգային դատարան ներկայացնելու նպատակով: Սակայն փաստաթղթերի որոնումը դեռեւս չի ավարտվել եւ մեր աշխատանքը շարունակվում է: Հայերի համաշխարհային կոնգրեսն արդեն իսկ հրատարակել է Ցեղասպանության մասին փաստաղթերի եւ վկայությունների եռահատորյակ միջազգային իրավունքի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Յուրի Բարսեղովի խմբագրությամբ»,-ասել է Աբրահամյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |