Երեք անդրկովկասյն հանրապետություններից Հայաստանն է Ռուսաստանի միակ անկեղծ ռազմավարական դաշնակիցը13 փետրվարի 2008 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Վերջին ութ տարիներին մեծ առաջընթաց է գրանցվել ռուս-հայկական հարաբերություններում պետական մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության Խորհրդի անդամ, ռուս-հայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Նրա խոսքերով, կանոնավորապես Ռուսաստանում է լինում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաջող են ընթանում ինչպես նրա աշխատանքայիին հանդիպումները նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այնպես էլ պաշտոնական այցերը: Ռուսաստանի նախագահը վերջերս նույնպես հաճախակի հյուր է Հայաստանում: Մերձեցմանը նպաստեցին նաեւ Հայաստանում Ռուսաստանի տարին եւ Ռուսաստանում Հայաստանի տարին: «Այսինքն քաղաքական առումով Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն այժմ ոչ թե վատը չեն, այլ ես կասեի, լավն են: Եվ, անկասկած, այն մթնոլորտը, որ ստեղծում են մեր պետությունների բարձրագույն ղեկավարները, ազդում է փոխհարաբերությունների բոլոր տեսակետների վրա: Հնարավորություն կա աշխատանք տանել Գյումրիում ռուսական ռազմակայանի ամրապնդման ուղղությամբ, զարգանում են տնտեսական եւ հումանիտար կապերը: Մեր երկրները բարձրագույն ղեկավարները ինչ-որ չափով առաջ են ացնում մյուս օղակներից: Այստեղ ոչ մի վատ բան չկա, շատ ավելի վատ կլիներ, եթե երրորդական հարցերը առջեւում լինեին, իսկ քաղաքական հարաբերությունները չզարգանային»,-նշել է Ն.Ռիժկովը: «Անկասկած, այժմ մենք բոլորս սպասում ենք, թե ինչ է լինելու: Քանի որ փաստորեն միաժամանակ իշխանափոխություն է տեղի ունենում` փետրվարի 19-ին Հայաստանում, իսկ երկու շաբաթ անց` Ռուսաստանում: Ես անձամբ հուսով եմ, որ այն կուրսը, որը ձեւավորվել է վերջին ութ տարիներին, առաջին հերթին Քոչարյանի եւ Պուտինի շնորհիվ, կշարունակվի: Ես ինչ-որ ընդհատակյա խոչընդոտներ չեմ տեսնում այդ կուրսի փոփոխման համար, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխման համար: Առաջին հերթին, կան զուտ օբյեկտիվ պատճառներ, թե ինչու դա չի կարելի անել: Երբ ես վարչապետ էի (80-ականների վերջին 90-ականների սկզբին Ն.Ռիժկովը գլխավորում էր ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը), նույն կերպ է վերաբերվում բոլոր հանրապետություններին, իմ պարտքն էր` չառանձնացնել ոչ մեկին, լիներ դա Վրաստանը, Հայաստանը թե Ադրբեջանը: Սակայն այսօր կյանքը էապես շտկել է իրավիճակը: Եվ ես տեսնում եմ, որ երեք անդրկովկասյն հանրապետություններից Հայաստանն է Ռուսաստանի միակ անկեղծ ռազմավարական դաշնակիցը: Համոզված եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը երբեք թույլ չի տա նման դաշնակցի կորուստ»,-հայտարարել է Նիկոլայ Ռիժկովը ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |