Ուինթերբերն. Մխիթարյանն այս խաղաշրջանում ավելի լավ է խաղում

Ուինթերբերն. Մխիթարյանն այս խաղաշրջանում ավելի լավ է խաղում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիրքի փոփոխությունը նպաստել է նրա խաղի բարելավմանն ընթացիկ խաղաշրջանում: Այսպիսի կարծիք է հայտնել անգլիացի պաշտպան Նայջել Ուինթերբերնը, որն առավել հայտնի է իր խաղով Լոնդոնի «Արսենալում»:

Ըստ նրա, Մխիթարյանի խաղի բարելավումը կապված է այն հանգամանքի հետ, որ հիմա Մխիթարյանն այն դիրքում է խաղում, որին սովոր էր Դորտմունդում, գրում է The Express-ը:

«Կարծում եմ, նա ականավոր ֆուտբոլիստ է»,-ասել է Ուինթերբերնը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ է սկսել խաղաշրջանը Անգլիայի Պրեմիեր լիգայում:ԱՊԼ նոր խաղաշրջանի 5 մեկնարկային հանդիպման արդյունքում 28-ամյա հայ ֆուտբոլիստը 6 միավոր է վաստակել «գոլ+փոխանցում» համակարգով (1 գոլ և 6 արդյունավետ փոխամնցում): Ընդ որում նախորդ ամբողջ խաղաշրջանի ընթացքում էր Մխիթարյանը 5 միավոր վաստակել (4 գոլ և 1 արդյունավետ փոխանցում) 24 խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---