ԱՄՀ-ն բարելավել է ՀՀ ցուցանիշը՝ 2017-ին տնտեսական աճը 3.5% կլինի![]() 12 հոկտեմբերի 2017 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարելավել է Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը՝ 2017-ին նախկինում կանխատեսված2.9% տնտեսական աճի փոխարեն կգրանցվի 3,5% տնտեսական աճ: Հիմնադրամը հրապարակել է Համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումների վերաբերյալ զեկույցը: 2018-ի համար փորձագետները ՀՀ-ում կանխատեսում են 2.9% տնտեսական աճ: Ըստ փորձագետների, գնաճը Հայաստանում 2017-ին կկազմի 1.9%, իսկ 2018-ի համար կանխատեսվում է 3.5%: Հետխորհրդային երկրներից Ռուսաստանում տնտեսական աճը կկազմի 1.8%, Վրաստանում՝ 4%, Թուրքմենստանում և Ուզբեկստանում՝ համապատասխանաբար 6.5 և 6%-ով: Հետխորհրդային երկրներից 2017-ին անկում կգրանցվի միայն Ադրբեջանում 1%-ի չափով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |