Մխիթարյանը՝ ֆուտբոլի աստղերի թվում, որոնք չեն մասնակցի ԱԱ-2018-ին12 հոկտեմբերի 2017 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ֆուտբոլի 16 աստղերի ցանկում, որոնք չեն մեկնի Ռուսաստան՝ ԱԱ-2018-ին: «ԲԿՄԱ-«ՄՅՈւ» հանդիպմանը մենք տեսանք, թե որքան են սիրում Հենրիխ Մխիթարյանին Ռուսաստանում: Խաղից հետո երկրպագուները նրան Լուկակուից և Դե Խեայից ավելի էին սպասում: Հաճելի էր, որ Մխիթարյանը գրեթե 1 ժամ հատկացրեց բոլորի հետ լուսանկարվելու և ինքնագրեր բաժանելու համար: Ռուսաստանի հայ համայնքը վստահաբար կզգա Մխիթարյանի պակասն աշխարհի առաջնությանը»,- գրում է Championat.com-ը: Ցուցակում են նաև՝ Դավիթ Ալաբան (Ավստրիա), Ռիադ Մարեզը (Ալժիր), Էդին Ջեկոն և Միրալեմ Պյանիչը (Բոսնիա և Հերցոգովինա), Պիեռ Էմերինգ Օբամեյանգը (Գաբոն),Նաբի Քեյթան (Գվինեա), Արյեն Ռոբենը (Նիդերլանդներ), Մարեկ Գամշիկը (Սլովակիա), Յան Օբլակը (Սլովենիա), Արդա Տուրանը (Թուրքիա), Անդրեյ Յարմոլենկոն (Ուկրաինա), Գարեթ Բեյլը և Ահարոն Ռեմսին (Ուելս), Ալեքսիս Սանչեսը և Արթուրո Վիդալը (Չիլի): Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ղազախստանի հետ՝ 1:1: 26-րդ րոպեին Մարկոսի փոխանցմամբ գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: Վերջին խաղից հետո Հայաստանի հավաքականը 7 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց խմբում և չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |