Քոչարյան. ՀՀ-ն դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ԵՏՄ-ին նույնիսկ դիտորդի կարգավիճակով12 հոկտեմբերի 2017 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին: «Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: ԱԳ փոխնախարարը նաև ընդգծել է, որ տնտեսական տեսանկյունից շրջափակումը գնահատվում է ոչ այլ ինչ, քան ի վնաս քայլ՝ ուղղված տվյալ պետության դեմ: «Այդ տեսակետից նույնիսկ դիտրոդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության», - եզրափակել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |