Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ հոկտեմբերի 16-ին![]() 13 հոկտեմբերի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Ժնևում: Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել Սարգսյան-Ալիև Սոչիում կայանալիք հնարավոր հանդիպման մասին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի շրջանակում, որը, սակայն, տեղի չունեցավ: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել և դա որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել ընդամենը։«Հանդիպման կազմակերպիչները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ Չկայացավ նման հանդիպոմ, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - հավելել էր ՀՀԿ փոխնախագահը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |