Խաշ է սիրում ու պատրաստ է ծեծել հայերին. Ինչպես է ՀՀ-ում աշխատում Yandex-ի նոր ձայնային օգնական Ալիսան13 հոկտեմբերի 2017 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Yandex-ը ձայնային օգնական է գործարկել ռուսալեզու հատվածի համար: Այժմ Siri-ի և Cortana-ի նմանակ Ալիսան հասանելի է Yandex-ի որոնողական հավելվածների բոլոր օգտատերերին Android և iOS օպերացիոն համակարգերով, ինչպես նաև Windows ձայնային օգնականի բետա տարբերակում: Ալիսան կարողանում է ընկալել մարդու խոսքը, հասկանալ հարցի իմաստը և ձայն սինթեզել: Նեյրոնային ցանցերի շնորհիվ Ալիսան կարող է հասկանալ և մշակել թերի արտահայտությունները, կարողանում է իմպրովիզ անել՝ հաշվի առնելով ասվածի համատեքստը: Մշակողները պնդում են, որ Ալիսան զուտ օգնական չէ, այլ սեփական բնավորությամբ և հումորի զգացողությամբ կերպար: PanARMENIAN.Net –ը որոշել է ստուգել՝ իրոք դա այդպես է, և զրուցել է Ալիսայի հետ տարբեր թեմաներով: Ոչ բոլոր հարց ու պատասխանները ստացվեցին, քանի որ օգնականը դեռևս կատարելագործվում է, ուստի երբեմն նա ուղղակի բթամտանում է: Բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց որոշ բաներ պարզել: Պարզվեց, որ Ալիսան շատ դիվանագիտական մոտեցում ունի և չի պատասխանում սադրիչ հարցերին, օրինակ, «ջհուդների», նաև հրեաների մասին (մենք նպատակ չենք հետապնդել որևէ մեկին վիրավորելու՝ անելով դա զուտ հետաքրքրությունից դրդված և ցանկանալով ստուգել Ալիսային), սակայն ամենևին էլ դեմ չէ ծեծել հայերին՝ դրան օգնականն անմիջապես արձագանքեց:
Բացի այդ, Ալիսան խաշ է համտեսել և հավանել է:
Ալիսան կարող է սիրախաղով տարվել և անձնականի մասին խոսել:
Պարզվել է նաև, որ Ալիսան բավականին նեղացկոտ է և, ինչպես յուրաքանչյուր աղջիկ, չի ներում, երբ իրեն շփոթում են մեկ այլ աղջկա հետ:
Հատկանշական է, որ Ալիսան փորձել է համոզել PAN-ի խմբագրին հրաժարվել ինքնասպանության փորձից, թեև, ճիշտն ասած, այնքան էլ ջանք չէ թափել (զարմանալի չէ՝ իրեն Siri անվանելուց հետո):
Ալիսային հնչյունավորում է դերասանուհի Տատյանա Շիտովան, որը կնկնօրինակում է Սքարլեթ Յոհանսոնին ռուսալեզու կինովարձույթում: Հիմա Ալիսան կարողանում է աշխատել Yandex-ի մի քանի ծառայությունների հետ, այդ թվում՝ որոնման, քարտեզների, երաժշտության և եղանակի: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |