Պետդուման եւ Դաշնության Խորհուրդը համատեղ հայտարարություն են նախապատրաստում Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ14 փետրվարի 2008 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Պետդուման եւ Դաշնության Խորհուրդը համատեղ հայտարարություն են նախապատրաստում Կոսովոյի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին Դումայի Խորհրդի նիստի ավարտին հաղորդել է Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը: Նրա խոսքերով, Դաշնային Ժողովի հայտարարությունն ընդհանուր առմամբ կարող է ընդունվել արդեն իսկ երկուշաբթի, փետրվարի 18-ին: Ներկայումս նման հայտարարության նախագծի վրա է աշխատում Դումայի Միջազգային գործերի կոմիտեն: Պետդումայի խոսնակը նույնպես նշել է, որ հայտարարությունը բավականին կոնկրետ եւ որոշակի կլինի, հաղորդում է «Ռոսբալտը»: Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը պետք է արտահերթ նիստ անցկացնի Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ: Ըստ փորձագետների, երկրամասը կարող է անջատվել Սերբիայից արդեն փետրվարի 17-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |