ՖԻԴԵ-ի գործկոմը Իլյումժինովի լիազորությունները փոխանցել է փոխնախագահին![]() 13 հոկտեմբերի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գործկոմը կազմակերպության նախագահի լիազորությունները դրել է փոխնախագահի վրա: Այդ մասին ասվում է Twitter-ում ՖԻԴԵ-ի պաշտոնական միկրոբլոգում: ՖԻԴԵ-ի նախագահն է Կիրսան Իլյումժինովը, փոխնախագահը՝ Գեորգիոս Մակրոպուլոսը: Ավելի վաղ կազմակերպության գործկոմը դեմ էր հանդես եկել, որ Իլյումժինովը կրկին առաջադրվի ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում, որը գլխավորում է 1995-ից: Նշվում է, որ գործկոմի անդամները ՖՒԴԵ-ի կոնգրեսում միաձայն են ընդունել որոշումը: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |