2019-ին iPhone-ը համատեղելի կդառնա ստիլուսի հետ![]() 14 հոկտեմբերի 2017 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մտադիր է իր սմարթֆոնները ստիլուսի հետ համատեղելի դարձնել: Այդ նպատակով ընկերությունը կարող է Apple Pencil ստիլուսի նոր տարբերակը թողարկել, որն այս պահի դրությամբ համատեղելի է միայն iPad Pro պլանշետի հետ: Ստիլուսով սմարթֆոնի թողարկումը կարող է տեղի ունենալ 2019-ին, գրում է Ferra.ru-ն կորեական The Korea Herald-ի վրա հղումով: Ըստ աղբյուրի, դա կլինի «գերկոնդենսատորային» տիպի ստիլուս բյուջետային նկատառումներով: Դրանով նա կտարբերվի Samsung's Galaxy Note-ի S-Pen ստիլուսից, որի դեպքում կիրառվել է էլեկտրամագնիսային ռեզոնանսի տեխնոլոգիան և աշխատանքի համար պահանջվում են լրացուցիչ բաղադրիչներ դիսփլեյի տակ: Ըստ աղբյուրների, գերկոնդենսատորային ստիլուսն ավելի էժան է, բայց ավելի նման է սովորական գրչի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |