ԵՄ հետ համաձայնագրով ՀԱԷԿ-ի փակում է նախատեսվում և ապագործարկում

ԵՄ հետ համաձայնագրով ՀԱԷԿ-ի փակում է նախատեսվում և ապագործարկում

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով էներգետիկ համագործակցությունը պետք է, ի թիվս այլոց, ընդգրկի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը:

Եվրամիությունը հրապարակել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը:

Այդ առումով նախատեսվում է ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունում՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով, ասվում է համաձայնագրում:

Համաձայնագրի նպատակներից է ամրապնդել կողմերի միջեւ համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---