2 բրոնզ և 1 արծաթ՝ Սամբոյի պատանիների առաջնության առաջին օրը14 հոկտեմբերի 2017 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում անցկացվող Սամբոյի պատանիների և աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել: Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը (48կգ) և Վահագն Չալյանը (82կգ): Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը: Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Հոկտեմբերի 14-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ, երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանը (44 կգ) ու Աննա Մկրտչյանը (+80 կգ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է |