Իրանի Մեջլիսի նախագահ. ՀՀ-ն կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում![]() 14 հոկտեմբերի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև խորհրդարանական համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարևորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Կողմերն անդրադարձել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի: Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |