Մանկական Եվրատեսիլ-2018-ը կանցնի Բելառուսում![]() 16 հոկտեմբերի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Մանկական Եվրատեսիլ-2018-ը կանցնի Բելառուսում: Այդ մասին ասվում է Հեռարձակողների եվրոպական միության կայքում: «Հեռարձակողների եվրոպական միությունը հայտնում է, որ միության անդամ Բելհեռուստառադիոընկերությունը կընդունի երգի Եվրատեսիլ մրցույթը Մինսկում 2018-ին: Մրցույթը Մինսկում կանցնի արդեն երկրորդ անգամ, նախորդ անգամ Բելառուսն ընդունել է այն 2010-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բելառուսական հայտը լավագույնն է ճանաչվել: Բելառուսը մասնակցում է Եվրատեսիլի բոլոր մանկական մրցույթներին 2003-ից ի վեր: Բելառուսի մասնակիցները 2 անգամ մրցույթի հաղթող են դարձել՝ 2005-ին հաղթել է Քսենիա Սիտնիկը, իսկ 2007-ին՝ Ալեքսեյ Ժիգալկովիչը: Մրցույցը կանցնի Բելառուսում 2018-ի նոյեմբերին: 2017-ին մանկական Եվրատեսիլը կանցնի Վրաստանում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |