ԱԺ պատգամավորներին է ներկայացվել ռազմարդյունաբերության նորագույն արտադրանքը![]() 17 հոկտեմբերի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ Ազգային Ժողովի տարբեր խմբակցությունների մի խումբ պատգամավորների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմադյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Հանդիպման ընթացքում պատգամավորներին են ներկայացվել հայրենական ռազմարդյունաբերության մի շարք նորագույն արտադրատեսակներ, դրանց մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու հնարավորությունները: Ընդգծվել է, որ մարտական հերթապահության ընթացքում նոր արտադրատեսակների կիրառումը առանձին ուղղություններով էապես փոխել է ուժերի հարաբերակցությունը` հակառակորդի գործողությունները դարձնելով առավել վերահսկելի և կանխատեսելի: Հանդիպման երկրորդ հատվածում հարցեր են ուղղվել Վիգեն Սարգսյանին և Դավիթ Փախչանյանին: Քննարկումների առանցքում եղել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ ԱԺ պատգամավորները գոհունակություն են հայտնել հանդիպման ձևաչափի կապակցությամբ, նշելով, որ նման քննարկումները չափազանց կարևոր են՝ երկրի համար կենսական կարևորություն ներկայացնող և վերկուսակցական նշանակություն ունեցող՝ պետության անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ ոչ միջնորդավորված տեղեկություններ ստանալու և գործընթացի մասին լիարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |