Վոլգոգրադի հայերը հաղթել են ազգային փոքրամասնությունների փառատոնում![]() 17 հոկտեմբերի 2017 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վոլգոգրադում անցկացվող «Վոլգոգրադը բարեկամության քաղաք» ամենամյա մարզական փառատոնի հաղթող է ճանաչվել հայկական համայնքի թիմը: Ամենամյա փառատոնն անցել է «Ոգու ամրությունը ժողովրդների միասնության մեջ է» կարգախոսով: Լավագույնի կոչման համար 15 թիմ էր պայքարում, որոնք ներկայացնում էին քաղաքի տարբեր ազգություններին, հայտնում է Rusarminfo-ն: Երկրորդ տեղում էին կալմիկների միավորման մարզիկները, իսկ երրորդ տեղը գրավեց դաղստանցիների թիմը: Վոլգոգրադի Սբ Գևորգ եկեղեցու քահանա Մաղաքիա Օհանյանի խոսքով, այժմ ՌԴ Վոլգոգրադի մարզում մոտ 40.000 հայ է ապրում: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |