Մարտիրոսյանի մասնակցությամբ «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդումը վերադառնում է

Մարտիրոսյանի մասնակցությամբ «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդումը վերադառնում է

PanARMENIAN.Net - Հեռուստադիտողների կողմից սիրված «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդումը վերադառնում է: Այն կրկին կհեռարձակվի Ռուսաստանի առաջին հեռուստաալիքով հոկտեմբերի 28-ից:

Հաղորդումը նախկինի պես կվարեն անփոփոխ հաղորդավարները՝ Գարիկ Մարտիրոսյանը, Ալեքսանդր Ցեկալոն, Իվան Ուրգանտը, Սերգեյ Սվետլակովը:

Հաղորդումը փակվել էր 2012-ի սեպտեմբերին: Որոշումը կայացվել էր մշտական հաղորդավարներ Գարիկ Մարտիրոսյանի ու Սերգեյ Սվետլակովի հեռանալու պատճառով:

2012-ին հայտարարվեց, որ Սվետլակովն ու Մարտիրոսյանն այլևս չեն մասնակցելու «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդմանը, քանի որ նոր պայմանագրեր են կնքել ՏՆՏ հեռուստաալիքի հետ: Հաղորդումը եթեր է հեռարձակվել 2008թ. մայիսից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---