Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն անբավարար է համարել Ֆրանսիայի ակտիվությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում15 փետրվարի 2008 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` միջազգային նորմերին եւ սկզբունքներին համաձայն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Քուշների հետ հանդիպմանը: Ըստ Մամեդյարովի, ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը ամենամեծ սպառնալիքն է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: «Հակամարտության կարգավորումը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»,-նշել է նա: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, նշելով Փարիզի ակտիվությունը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի, ցանկացել է, որ Ֆրանսիան առավել ակտիվ լինի խնդրի հանգուցալուծման գործում: Փետրվարի 15-ին նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի հետ, հաղորդում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |