Սքոուլսը քննադատել է Մխիթարյանի խաղը «Բենֆիկայի» հետ հանդիպմանը![]() 19 հոկտեմբերի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, այժմ ֆուտբոլի մեկնաբան Փոուլ Սքոուլսը քննադատել է իր համար հարազատ թիմի խաղն ու, մասնավորապես, նաև ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Բենֆիկայի» դեմ: «Թիմը բավականաչափ լավ չէր խաղում, և Մխիթարյանը բավականաչափ լավ չէր խաղում: Այնուամենայնիվ, նրանք վաստակեցին 3 միավոր և դա կարևոր է»,-ասել է նա BT Sport ալիքի եթերում: «Բենֆիկայի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակում ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով: Միակ գոլի հեղինակ է դարձել Մարկուս Ռեշֆորդը: Մխիթարյանը փոխարինվել է խաղի 90-րդ րոպեին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |